Լապորտան ասել է՝ ինչպիսին պետք է լինի «Բարսելոնայի» նոր մարզիչը
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչը։
«Եթե Չավին հեռանա, ի՞նչ կերպար ենք ուզում տեսնել մարզչի պաշտոնում: Այստեղ մենք շատ պարզ ենք ասում. նոր մարզիչը պետք է հարմարվի մեր կառուցվածքին։ «Բարսելոնան» այսպես պետք է աշխատի։ Չի կարող այնպես լինել, որ ամեն անգամ, երբ մարզիչ է գալիս, կառուցվածքը փոխվում է։ «Բարսելոնան» վեր է մարզիչներից, խաղացողներից, նախագահներից և տնօրեններից:
Նոր մարզիչը պետք է ունենա իր ֆուտբոլային գաղափարները, որոնք պետք է համապատասխանեն մեր ֆուտբոլային գաղափարին։ Համապատասխանեցնել խաղի իրական պատկերին, որն ունի «Բարսելոնան», և որը, մեր կարծիքով, լավագույն միջոցն է մրցելու և հաղթելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը: