Այս պահին չկան խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականը․ եթե ցանկանում եք՝ ասեմ, որ շատ տաղանդավոր ու փառահեղ խաղացողներ ունեք, այդպես էլ ասեմ․ Պետրակով
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
«Կոսովոն լավ թիմ ունի, բոլոր տղաները խաղում են եվրոպական լավ թիմերում: Արդյոք անակնկալներ կլինե՞ն: Կածում եմ՝ անակնկալներ չեն լինի: Ես երիտասարդ մարզիչ չեմ, որ հնարավոր լինի ինձ անակնկալ բերել: Առաջին իսկ 10 րոպեի ընթացքում կհասկանամ, թե ինչպես է մտադիր խաղալ:
Չանչարևիչին հարցրել եմ Կոսովոյից, բնակչությունից, խաղացողներից: Շատ պինդ ու ամուր թիմ են: Գլխով են հիանալի խաղում, պաշտպանական գիծն է ինձ շատ դուր գալիս: Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք խաղում են եվրոպական առաջատար առաջնություններում:
Շատ ցանկալի կլիներ հասնել դրական արդյունքի վաղվա խաղում: Սա ֆուտբոլ է. ու պետք է խնդիր լուծել»:
Առաջիկա ընկերական խաղերում մրցակիցների մասին
«Ընտրության հնարավորություն չենք ունեցել. առաջարկվեցին բոլոր այն թիմերը, որոնք ազատ խաղացանկ ունեին: Թոփ կամ գրանդ հավաքականներն առանձնակի մեծ ցանկություն չեն հայտնել խաղալու հավաքականի դեմ:
Հայաստանի առաջնության խաղացողների մասին
«Ազգային թիմը փորձարկումների համար չէ: Այո, այս պահին չկան խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականին: Եթե ցանկանում ենք՝ ասեմ, որ շատ տաղանդավոր ու փառահեղ խաղացողներ ունեք, այդպես էլ ասեմ: Ամեն դեպքում, պետք է ճիշտը ասել: Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, բայց անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը»:
Պոտենցիալ նորեկների՝ մասին
«Պիզելիի միջոցով կապ ենք հաստատել բրազիլական «Գրեմիոյի» դարպասապահի՝ Արթուր Կոնեղլյանի հետ, բայց նա հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին: Բոլորին դիտարկում ենք, ամեն դեպքում այդ աշխարհամասից ֆուտբոլիստների հրավիրելը ցանկալի չէ, գոնե այն պատճառով , քանի որ այդքան երկար ճանապարհներից հետո ֆուտբոլիստները գալիս և զուտ ֆիզիկապես ցանկանում են 3-4 օր հանգստանալ, քնել»:
Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի մասին
«Եթե հնարավոր է՝ դիմացեք մինչև նոյեմբեր ամիս. Իմ պայմանագիրը կավարտվի: Նրանց վերադարձն էլ շատ հաղթական կլինի՝ տոնախմբություններ, հրավառություններ, զվարճանքներ»: