Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում
![Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրում](http://media.pn.am/media/issue/224/135/photo/145x145_thumb_photo_224135_07f108adc.jpg)
ՏՏ շուկայի ամենահզոր ներկայացուցիչներից մեկը`նորարարությունների հսկա Microsoft-ը հերթական շնորհանդեսն է անցկացրել Նյու Յորքում` ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտներն ու պատմելով ապագայի ծրագրերի մասին: Չնայած հսկայական մրցակցությանն ու բջջային արտադրանքի հետ կապված որոշ խնդիրներին` Microsoft-ն այս տարի տեղում չի դոփել` ընկերության ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է շուկայում իր ուղղվածությունների առումով, որտեղ ընկերությունն իրեն առավել վստահ է զգում: Դրանք ոչ միայն նոր մշակումներն են ծրագրային ապահովման ոլորտում, այլ նաև վիրտուալ իրականության հետ կապված մեծ հեռանկարները: Բացի այդ, Microsoft-ը մարտահրավեր է նետել Apple-ին` ներկայացնելով գերազանց մոնոբլոկ Surface Studio համակարգիչը: