Հայկական գորգն ու եվրոպական Վերածնունդը. Մաս 1
Բավական է նշել, որ աշխարհում գորգի մինչև այժմ հայտնի ամենավաղ նմուշը՝ Ալթայում գտնված «Պազիրիկ» գորգը (մ․թ․ա․ 5-րդ դ․), առնվազն «որդան կարմիր» ներկով ներկված լինելու հանգամանքով, ինչպես նաև իր գեղազարդման համակարգով հետազոտողների կարծիքով առնչվում է Հայկական լեռնաշխարհին։