Երկրպագուները կարոտում են Մխիթարյանին. Ֆուտբոլը քո կարիքն ունի
![Երկրպագուները կարոտում են Մխիթարյանին. Ֆուտբոլը քո կարիքն ունի](http://www.mediamax.am/datas/znews/thumb_1488348336_4790110.jpg)
Հայ կիսապաշտպանը Twitter-ում երկրպագուներից բազմաթիվ նամակներ է ստացել, որոնք իրենց աջակցությունն են հայտնել ու շուտափույթ ապաքինում մաղթել:
«Ձեր հաորդագրություններն, իսկապես, օգնում են ինձ վերականգնվել վնասվածքից: Շնորհակալ եմ»,- ասել է ֆուտբոլիստը:
Նամակները բազմաթիվ են եղել, նրանք այսպիսի բովանդակություն են ունեցել. «Սիրում ու կարոտում եմ քեզ» կամ «Շուտ ապաքինվիր, ֆուտբոլային աշխարհը քո կարիքն ունի»:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էթյենի» դեմ պատասխան խաղում: Նա բաց է թողել Անգլիայի Լիգայի Գավաթի եզրափակիչը, որում ՄՅՈւ-ն 3:2 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»: