Գեւորգ Դավթյանն աշխատելու է Հայաստանի պատանեկան թիմում
Նա օգնելու է պատանեկան թիմի մարզիչ Էդուարդ Կիզողյանին: Ծանրորդները պատրաստվելու են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, ինչպես նաեւ պայքարելու են 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
Փորձառու ծանրորդը մարզական կարիերան ավարտել է 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո: Վերջին շրջանում 34-ամյա մարզիկը աշխատել է պատանի ծանրորդների հետ: