Մովսես գյուղում բացվել է նոր հրաձգարան ու տեխնոլոգիական դասարան
Հիմնանորոգված ու կահավորված հրաձգարանը զբաղեցնում է Մովսեսի դպրոցի նկուղի մի մասը, այն կնպաստի դպրոցի բարձր դասարանցիների՝ զինվորական հմտություններ ստանալու գործին։
Նորաստեղծ տեխնոլոգիական դասարանը նույնպես վերանորոգված է, ապահովված է նոր կահույքով ու անհրաժեշտ սարքավորումներով։
Մովսեսի դպրոցն ունի 112 աշակերտ։
Աշխատանքները կատարվել են ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա բազմաբաղադրիչ ծրագրի (ԱՀՏՄ) շրջանակներում։ Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
«Այսուհետ մովսեսցի աշակերտները հնարավորություն կունենան զբաղվելու կարուձեւով ու փայտի փորագրությամբ, ինչպես նաեւ զինատեսակներին տիրապետելու պրակտիկ հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն»,- ասել է ՀՕՖ-ի կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն էդուարդ Կարապետյանը։