Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է աշխարհում
Մինչեւ 98 կգ քաշային կարգում շարունակում է առաջատար մնալ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշային կարգում զիջում է միայն ոսկին նվաճած սերբ Դավոր Ստեֆանեկին:
Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) 8-րդն է:
Լավագույնների թվում են նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը, Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):