Դպրոցների շենքային պայմանները կբարելավվեն
Կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին ու մարզպետներին, Երեւանի քաղաքապետին վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները՝ ներկայացնելով առաջարկություններ դասապրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններˋ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների մշակման ուղղությամբ:
«Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի դեպքում, օրինակ, մենք հնարավորություն ունենք դիմել օպտիմալացմանը եւ դասապրոցեսի համար նորմալ պայմաններ ստեղծել»,- ասել է վարչապետը: