Պետական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել
Այս մասին Մեդիամաքսին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ գիշերը քիչ քանակի կրակոցներ են հնչել:
ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, շեշտել է Արծրուն Հովհաննիսյանը: