Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Декабрь
2016
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

Boxing Day-ի առեղծվածը․ փաստեր եւ միֆեր

0
Boxing Day-ի առեղծվածը․ փաստեր եւ միֆեր

Երբ ամեն տարվա դեկտեմբերի վերջին բոլորը պատրաստվում են սուրբծննդյան տոներին, երկրպագուներին ուրախացնող միակ ֆուտբոլային առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է: Կաթոլիկների Սուրբ Ծնունդի հենց հաջորդ օրը ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու ավանդույթն արդեն ձգվում է տասնյակ տարիներ:

Ինչ է Boxing Day-ը

Շատ ֆուտբոլասերներ կարծում են, որ Boxing Day-ը գրեթե 10 օր տեւող ժամանակահատված է, երբ անցկացվում են Պրեմիեր Լիգայի բազմաթիվ ֆուտբոլային հանդիպումներ: Բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Իրականում Boxing Day-ը միայն մեկ օր է՝ դեկտեմբերի 26-ը: Սուրբ Ծնունդին հաջորդող օրը յուրաքանչյուր անգլիական ընտանիքում ընդունված է միմյանց նվերներ բաժանել հենց առավոտից, իսկ կեսօրից սկսած ընկղմվել ֆուտբոլային հրաշք մթնոլորտի մեջ:

Boxing Day-ի խաղերը յուրօրինակ են եւ տարբերվող: Անգլիան միակ երկիրն է, որտեղ հենց Սուրբ Ծնունդի հաջորդ օրը երկրպագուները հնարավորություն են ստանում հետեւելու իրենց սիրելի թիմի ելույթներին:

Boxing Day-ի պատմությունը

Ընդհանրապես, Boxing Day-ը ֆուտբոլի հետ այնքան էլ կապ չունի: Այդ օրը արիստոկրատների սպասավորները ազատվում էին աշխատանքից եւ այն անցկացնում ընտանիքի հետ: Շատերն այդ օրը հնարավորություն էին ունենում առաջին անգամ ներկա գտնվելու ֆուտբոլային խաղի կամ մարզադաշտ տանելու իրենց երեխաներին:
[[gallery1]]
Փորփրելով պատմությունը՝ պարզ է դառնում, որ առաջին ֆուտբոլային հանդիպումը հենց Սուրբ Ծնունդի հաջորդ օրը կայացել է 1860 թ-ի դեկտեմբերի 26-ին: Այդ օրը միմյանց հետ մրցել են «Շեֆիլդն» ու «Հալամը»: Այդ խաղում հաղթանակ են տարել դաշտի տերերը: Դա Boxing Day-ի առաջին խաղն էր: Իսկ արդեն գրեթե 100 տարի անց՝ 1957 թվականից Boxing Day-ի խաղերը սկսեցին կրկնվող բնույթ կրել՝ այդպիսով ավանդույթ դառնալով անգլիական բոլոր 4 դիվիզիոնների համար: Շատ մեծ ուշադրություն են դարձնում նաեւ այդ ժամանակահատվածում այն խաղերին, որոնք կրում են դերբիի կարգավիճակ: Այսինքն, խաղ, որտեղ երկու կողմերն էլ ներկայացնում են միեւնույն քաղաքը կամ շրջանը:

Boxing Day-ի խաղերի մեջ դերբիների առկայությունը թեթեւացնում է երկրպագուների հոգսերը, քանի որ վերջիններս ստիպված չեն լինում իրենց սիրելի թիմին աջակցելու համար շրջել ամբողջ երկրով` առավել եւս, որ տարվա այդ հատվածում տրանսպորտային մի շարք ծառայություններ անհասանելի են լինում:

Փաստեր

* Պրեմիեր Լիգայի վերջին 5 մրցաշրջաններում այն թիմը, որը մինչեւ Boxing Day-ը զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, անպայման դառնում էր չեմպիոն: Իսկ վերջին 114 տարիների ընթացքում այդպիսի դեպք գրանցվել է 52 անգամ:

* Վերջին 21 տարիների ընթացքում մինչ Boxing Day-ը վերջին հորիզոնականում ընթացող թիմը մրցաշրջանի ավարտից հետո կորցնում էր տեղն անգլիական ֆուտբոլային էլիտայում` նահանջելով Չեմպիոնշիպ: Բացառություն են միայն «Վեստ Բրոմվիչը»` 2005 թվականին եւ «Լեսթերը»` 2014 թվականին:

* Ամենագոլառատ դեկտեմբերի 26-ը գրանցվել է 1963 թվականին: Ընդհանուր առմամբ 66 գոլ՝ 10 խաղում: Խելահեղ արդյունք, որը բնորոշ է միայն անգլիական ֆուտբոլին:

* Վերջին տասնամյակում 4 դեպք է գրանցվել, երբ մեկ թիմ այդ 10 օրվա ընթացքում կայացած խաղերում հավաքել է առավելագույն քանակի միավորներ: Երկու անգամ նման հաջողության հասել են «Մանչեսթեր Յունայթեդի» (2003 ու 2004 թվականներին), եւ «Չելսիի» (2004 ու 2005 թվականներին) ֆուտբոլիստները: Ընդ որում, 2004 թվականին «արիստոկրատները» կարողացել են այդ խաղերի ընթացքում իրենց դարպասն անառիկ պահել:

Boxing Day-ի ռմբարկուները
[[gallery2]]
Պրեմիեր լիգայի պատմության մեջ Boxing Day-ի լավագույն ռմբարկուն «Լիվերպուլի» լեգենդ Ռոբի Ֆաուլերն է, ով դարձել է ընդհանուր առմամբ 9 գոլի հեղինակ: Գործող ֆուտբոլիստներից՝ Ջերմեյն Դեֆոն խփել է 6, իսկ Ուեյն Ռունին եւ Գարեթ Բարին՝ 4-ական գոլ: 

Boxing Day-ին ընդառաջ

Ֆուտբոլային առումով Boxing Day ասվածն իրենից ներկայացնում է 10 օրյա ժամանակահատված՝ դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 4-ը ներառյալ, որի ընթացքում կայանում է Պրեմիեր լիգայի 3 տուր:

Անկասկած, հայ երկրպագուներին առաջին հերթին հետաքրքրում է Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացանկը:

26.12.16 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»
31.12.16 «Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո»
02.01.17 «Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»

Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից եւ կկարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա հանդիպումներում:
[[gallery3]]
Եթե  «Սանդերլենդի» դեմ խաղը կարելի է անցողիկ համարել, ապա նույնը չէի ասի մնացած երկու դեպքերում: «Վեսթ Հեմը» վերջին շրջանում սկսել է կայուն խաղ ցուցադրել: Լոնդոնյան թիմը ձախողեց մրցաշրջանի առաջին հատվածն ու հիմա կփորձի անել առավելագույնը, որպեսզի ետ բերի կորցրածը: Ակումբի ղեկավարությունը հրապարակավ աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչին՝ նշելով, որ խորվաթ մասնագետին հնարավորություն է տրվում շտկելու իրավիճակը:

Որքան էլ պարադոքսալ թվա, բայց «Միդլսբրոյի» դեմ խաղը լինելու է ամենադժվարը «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Բանն այն է, որ «Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Այտոր Կարանկան 2010-2013թթ. աշխատել է Մադրիդի «Ռեալում»՝ որպես Ժոզե Մոուրինյոյի օգնական: Ընդհանրապես, Կարանկան միշտ հիացմունքով է արտահայտվել պորտուգալացի մասնագետի հասցեին: Մի հետաքրքիր փաստ եւս, որը, կարծում եմ, լավագույնս կբնութագրի Կարանկայի հարգանքը դեպի Մոուրինյոն։

Այտոր Կարանկայի աշխատանքային սենյակում լրագրողները նկատել են օրացույց՝ Ժոզե Մոուրինյոյի նկարով: Բացի այդ, նրանց շփումը միշտ պահպանվել է: Եվ, ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ եթե աշակերտը գերազանցում է ուսուցչին, ապա վերջինս լավ մասնագետ է:

Եվ վերջում՝ հուսանք, որ Մխիթարյանը արդյունավետությամբ կփայլի Boxing Day-ի խաղերում:

Միհրան Ալեքսանյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Услугами и сервисами mos.ru москвичи воспользовались 4 миллиарда раз


Спорт в России и мире
Москва

Калужане выиграли 8 медалей на всероссийских соревнованиях по пауэрлифтингу


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Открытый чемпионат Италии: Новак Джокович получил сильный удар после выхода в третий раунд после Корантена Муте | Теннисные новости


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Климатический апокалипсис? В Москве снег, в Сочи полярные сияния из-за сильнейших магнитных бурь





Путин в России и мире
Москва

Снайперов из охраны Путина заметили с зарубежными винтовками


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Тимати

Алена Шишкова проводит время с сыном Тимати от Анастасии Решетовой



Москва

Кавказская проблема и азиатская сплочённость: Что происходит в День Победы в странах бывшего СССР

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net