Թուրքիան, Իրանը, Սերբիան` կրթության նոր «սուպերաստղեր»
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրի տնտեսական աճը ուղիղ կապ ունի մարզերում եւ տարածաշրջաններում համալսարանների թվի կրկնապատկման հետ:
Դպրոցի մասնագետները ուսումնասիրել են 15 000 համալսարաններ 78 երկրներում եւ եկել են եզրակացության, որ մարզերում համալսարանների թվի աճը բերում է այդ տարածաշրջանի մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի 4.4 % աճի:
Ուսումնասիրության համաձայն, կրթության ոլորտում Թայլանդը, Արգենտինան, Չիլին, Թուրքիան, Իրանը, Կոլումբիան եւ Սերբիան կարող են առաջ անցնել Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից եւ Հարավային Աֆրիկայից:
«Այս բոլոր երկրներում մեկ անձին տարեկան բաժին ընկնող ՀՆԱ-ն $15,000-ից ցածր է, սակայն բնակչության մոտ կեսը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս երկրները առնվազն մեկ համալսարանով ներկայացված են աշխարհի լավագույն համալսարանների աղյուսակում»,- նշված է ուսումնասիրության մեջ: