«Ալաշկերտը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում
Հունվարի 31-ին թիմը կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Փետրվարի 12-ին Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ալաշկերտցի ֆուտբոլիստները կմասնակցեն Հայաստան-Ուզբեկստան միջազգային ընկերական հանդիպմանը:
Չորս օր անց «Ալաշկերտի» պատվիրակությունը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ կունենա ընկերական հանդիպում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 20-ին կհանդիպի Մեքսիկան ներկայացնող ակումբի հետ, իսկ փետրվարի 24-ին Լոս-Անջելեսում ուժերը կչափի ՄԼՍ-ի Արեւմտյան կոնֆերենցիայում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որտեղ հանդես է գալիս նաեւ Յուրա Մովսիսյանը: