Փոխգնդապետ Արամ Հայրյանը պարգեւատրվեց «Մարտական խաչով»
Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, հետեւել մարտական ծառայության իրականացմանը, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին:
ՀՀ նախագահը պարգեւատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային եւ ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ եւ գերազանց ծառայության համար:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին ՀՀ Նախագահը պարգեւատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի եւ երկու զորանոցի բացման արարողություններին: