Ըմբշամարտի ֆեդերացիան տոնում է ազատ ոճի հիմնադրի 105-ամյակը
Ըմբիշը ծնվել ու մեծացել է Թբիլիսիում, որտեղ էլ սկսել է սպորտային ուղին: Հայկական դպրոցում սովորելու տարիներին նրա վրա ուշադրություն է դարձրել ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ Ներսես Ակոպովը, որի գլխավորությամբ էլ Նազարյանը սկսել է մազվել:
Կարճ ժամանակ անց նա դարձել է Վրաստանի չեմպիոն ու ՍՍՀՄ-ի առաջնության արծաթե մեդալակիր: 1941-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ ու կռվել որպես հետեւակ ջակատի հրամանատար: Պատերազմում ցուցաբերած արիության համար բազմաթիվ անգամներ պարգեւատրվել է:
Նազարյանը Հայաստան է տեղափոխվել 1946 թվականին ու հիմնադրել ազատ ոճի ըմբշամարտի առաջին խմբակը: Այդ տարի նա նաեւ դարձել է ՍՍՀՄ-ի չեմպիոն:
Նազարյանն իր յուրահատուկ ոճը՝ պաշտպանվելու ցանկության բացակայությունն ու մենամարտելու հմտությունները փոխանցել է իր սաներին: Նրանցից Նորիկ Մուշեղյանն առաջինը հայ ըմբիշներից նվաճել է Աշխարհի գավաթը, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ դարձել ՍՍՀՄ-ի չեմպիոն:
Ընդհանուր առմամբ իր աշխատանքի ընթացքում նա պատրաստել է Աշխարհի չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ-ի 10 չեմպիոն ու մրցանակակիրներ, մեկ սպորտի վաստակավոր վարպետ ու 100-ից ավել ՍՍՀՄ-ի սպորտի վարպետներ: Նրա աշակերտներից 10-ն էլ դարձել են վաստակավոր մարզիչներ:
Նազարյանի սան, միջազգային կարգի սպորտի վարպետ Անդրանիկ Մուշեղյանը հույս ունի, որ սպորտի եւ երիտասարդության նախարարությունն ու ՀԱՕԿ-ը կվերականգնեն Արտաշես Նազարյանի հիշատակին նվիրված մրցաշարը: