«Շիրակն» առաջնության 1-ին հատվածն ավարտել է 1-ին տեղով
Երեւանում «Բանանցը» ընդունել է առաջատար «Շիրակին» ու պարտություն կրել: Հյուրերի կազմում միակ գնդակը խփել է Վահան Բիչախչյան:
Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաեւ «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ժամանակ: Կապանցիներին հաղթանակ է բերել Կլաուդիր Մարինի Ջունիորի խփած գնդակը:
Գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտվել «Ալաշկերտ»-«Փյունիկ» դիմակայությունը:
Առաջնության ձմեռային հատվածն ավարտվել է «Շիրակի» առավելությամբ, որը 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 30 միավոր ունի «Ալաշկերտը», 27՝ «Փյունիկը»: