Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Եվրոպա
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարարը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին:
Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանի աշխատանքներին։
«ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ», - հաղորդում են ԱԳՆ-ից:
Դեկտեմբերի 10-ին Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը: