ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ալիեւի հայտարարությունը
«Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձեւով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը՝ միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված ԼՂՀ դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի եւ դրա հետեւանքների համար»,- ասել է Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցմանը: