Հայտնի են բռնցքամարտի հավաքականների մարզիչների անունները
Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ազգային հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը:
Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, ավագ տարիքի պատանիներինը՝ Արշավիր Գրիգորյանն է, իսկ կրտսեր տարիքի պատանիների թիմի հետ կաշխատի Աշոտ Ավետիսյանը:
Կանանց ընտրանու մարզչի պարտականություններն անելու է Ռաֆիկ Մեհրաբյանը: