Ռոստոմյանը պարգեւներ է հանձնել հաշմանդամ մարզիկներին
2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում փաուերլիֆտինգ մարզաձեւում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման:
Մի շարք մարզիկներ էլ ստացել են հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրեր են ստացել:
«Սպորտը եւ մշակույթը հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: Խնդրում եմ ակտիվ լինել ու հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված ու օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Ռոստոմյանը: