Մարզային ավտոճանապարհներին ձյուն եւ մառախուղ է
Թալինի եւ Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը`60-80 մետր:
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի ու Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: