Ադրբեջանը կիրառել է ականանետ եւ նռնականետ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:
Շփման գծի արեւելյան ուղղությամբ (Կուրոպատկինո) ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: