Սերժ Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին
Սերժ Սարգսյանը վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Միշել Տեմերին, բարեկամ Բրազիլիայի ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն եւ համբերություն: Փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ ՀՀ նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգեւում: