Թոմ Հենքսն աջակցում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին
Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսն իր աջակցությունն է հայտնել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենամյա բարեգործական հավաքին, որը կայանալու է Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թոմ Հենքսի ձայնագրած տեսաուղերձը, որում դերասանը կոչ է անում մասնակցել բարեգործական միջոցառմանը:
Թոմ Հենքս ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ ներկա լինել երեկոյին, որին տիրելու է «Հայաստանի ոգին»: