Նախագահը ողջունել է մշակույթի նախարարի նոր նախաձեռնությունները
Քննարկվել են դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:
Նախարարը փոխանցել է նաեւ ՀՀ նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը համաձայնել է հանդիպելու եւ զրուցելու նրանց հետ՝ նշելով, որ իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել, եւ խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:
Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող հայերը: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երեւանում 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետ նվագախումբը համերգներով հանդես կգա արտերկրում:
Սերժ Սարգսյանը նշել է, որ գաղափարը համապատասխանում է Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին: Նախագահի խոսքով՝ այն նաեւ խորհրդանշական գաղափար է, քանի որ նշանակում է ներդաշնակություն եւ միասին աշխատելու կարողություն: