«Դինամոն» պատրաստվում է Աշխարհի ակումբային առաջնությանը
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում «Դինամոյի» գլխավոր մարզիչ Արսեն Մակվեցյանը նշել է, որ թիմը նախ մարզվել է երիտասարդական հավաքականի հետ, իսկ այս օրերին պատրաստվում է մեծահասակների ընտրանու հետ:
«Տղաները լավ վիճակում են, պատրաստվում են մեծ պատասխանատվությամբ: Մինչեւ 130 կգ քաշային կարգում հայտավորել ենք Էդգար Խաչատրյանին եւ Վաչիկ Եղիազարյանին: Մրցումներին կմասնակցի այն ըմբիշը, որի մարզավիճակն ավելի լավը կլինի: Մրցավայր կմեկնենք դեկտեմբերի 6-ին»,- ասել է Մակվեցյանը:
«Դինամոյի» կազմում հանդես են գալու Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Ռուբեն Ղարիբյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ):