Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ-ՌԴ կապերի ամրապնդման մասին
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:
Կարծիքներ են հնչել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ամրապնդման, երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների միտումներին համարժեք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, փորձագետներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ: