Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 3 հայ լողորդներ
Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը Mediamax Sport-ին ասել է, որ առաջնությանը մասնակցելու են 3 հայ լողորդներ:
Կանադայում իրենց ուժերն են փորձելու Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Վահան Մխիթարյանը (50, 100 մ ազատ ոճ ու 50 մ բաթերֆլայ), Վլադիմիր Մամիկոնյանը (50 եւ 100 մ ազատ ոճ) եւ Անի Պողոսյանը (50 եւ 100 մ ազատ ոճ):
«Մարզումներն անցկացնում ենք Երեւանում: Վլադիմիրն ու Անին լավ մարզավիճակում են, իսկ ահա Վահանը ծառայում է բանակում, նա 15 օր զինվորական վաշտում էր ու չկարողացավ մարզվել»,- նշել է մարզիչը: