Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը կլրամշակվի
Այս մասին Մեդիամաքսին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախագծի տարբերակի՝ հանրային քննարկումից հետ կանչելու համար հիմք է հանդիսացել հասարակության տարբեր շերտերում դրա վերաբերյալ առկա մտահոգությունը:
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջիկայում կկազմակերպի լայնածավալ հանրային քննարկումներ, որոնց արդյունքում ստացված առաջարկների հիման վրա կլրամշակի օրենքի նախագիծը:
Նշենք, որ հասարակության շրջանում առկա մտահոգության հիմնական մասը վերաբերում էր վերոնշյալ նախագծի՝ յուվենալ (անչափահասների) արդարադատության մայր օրենք դառնալու հավակնությանը: