Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Ноябрь
2016

Մխիթարյանը եւ Մոուրինյոյի քմահաճույքները

0
Մխիթարյանը  եւ Մոուրինյոյի քմահաճույքները

Հենրիխ Մխիթարյանը դարձել է Ժոզե Մոուրինյոյի «բանականության խաղերի» զոհը: Թվում էր, որ «Ֆեյենորդի» դեմ խաղում Մխիթարյանը համառ պորտուգալացուն վերջնականապես ապացուցեց իր բարձր կարգն ու խաղային փայլուն որակները, բայց ոչ. հայ ֆուտբոլիստը հաջորդ իսկ խաղում («Վեսթ Հեմի» դեմ) մնաց պահեստայինների նստարանին եւ խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 65-րդ րոպեին:

Փորձել գտնել տրամաբանության որեւէ նշույլ Մոուրինյոյի կայացրած որոշումների մեջ նույնն է, ինչ խոտի դեզի մեջ ասեղ փնտրել: Պետք չէ լինել լրագրող, վերլուծաբան կամ փորձագետ՝ հասկանալու համար, որ Ժոզե Մոուրինյոն խճճվել է մտքերի մեջ:

Կան մարզիչներ, ովքեր տակտիկան ընտրում են իրենց տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների խաղային որակներից ելնելով (ինչպես Անտոնիո Կոնտեն «Չելսիում», կամ Կլոպը «Լիվերպուլում»), իսկ Մոուրինյոն վերջին տարիներին գրեթե միշտ օգտագործում է 4-2-3-1 տակտիկական դասավորությունը եւ փորձում ֆուտբոլիստներին հարմարեցնել դրան: Նույն պատմությունը կրկնվեց նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում»:  
[[gallery1]]
Այնուամենայնիվ, Հենրիխն արդեն երկու հանդիպում անցկացրել է, իսկ դա բավական է վերլուծելու նրա խաղն ու անդրադառնալու մի քանի առանցքային կետերի:

Ո՞րն է Մխիթարյանի դիրքը Ժոզե Մոուրինյոյի նախընտրած սխեմայում

Մխիթարյանն անցկացված երկու հանդիպումներում բացառապես հանդես է եկել եզրերում: Իսկ խաղավերջին անընդհատ դաշտի կենտրոնում հայտնվելը կախված էր մի շարք հանգամանքներից: Երբ մրցակիցը սեղմվում է դարպասին, «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհների թեւերում մնում են միայն եզրային պաշտպանները, իսկ կիսապաշտպանները տեղաշարժվում են դեպի կենտրոն՝ փորձելով ազատ գոտիներ գտնել: Մխիթարյանի անցկացրած վերջին երկու խաղերից կարելի է եզրակացնել, որ Մոուրինյոն նրան դիտարկում է որպես եզրային ֆուտբոլիստի: Բայց չի կարելի բացառել նաեւ «10» համարի դիրքում խաղալու հնարավությունը: Ըստ իս՝ այս դիրքն իդեալական է Հենրիխի համար: Նա իր խաղային բնավորությամբ ավելի ստեղծագործ ֆուտբոլիստ է, ով կենտրոնացած է գրոհներ կազմակերպելու, այլ ոչ թե եզրափակելու վրա: Այսպիսի ֆուտբոլիստները միշտ էլ գնահատված են եղել Մոուրինյոյի նախկին թիմերում: Եվ կարծում եմ, որ հենց այս հանգամանքն էլ որոշիչ դեր է խաղացել Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափախության հարցում: Բոլոր ֆուտբոլիստներն էլ նոր թիմ տեղափոխվելուց առաջ փորձում են հասկանալ՝ արդյո՞ք իրենց խաղաոճը համապատասխանում է տվյալ թիմի մարզչի ֆուտբոլային փիլիսոփայությանը: Մխիթարյանն իր արագությամբ, ճկունությամբ, տեխնիկայով եւ արագ կողմնորոշվելու ունակությամբ միանշանակ կարող է հայտնվել Մոուրինյոյի ֆուտբոլային գաղափարների կիզակետում:
[[gallery3]]
Այդուհանդերձ, շատ բան է կախված նաեւ Մխիթարյանի հետ եռյակ կազմող ֆուտբոլիստների ընտրությունից:
 
Արդյո՞ք Մխիթարյանի եւ խաղընկերների միջեւ համագործակցությունը ստացվում է

Այո, բայց դեռեւս մասամբ: Իսկ դա բացատրվում է նրանով, որ Հենրիխը վերջերս է սկսել կայուն խաղաժամանակ ստանալ: Այս երկու խաղերում՝ հատկապես  «Ֆեյենորդի» դեմ, պարզ երեւում էր, որ Մխիթարյանը կարողանում է լեզու գտնել Ռունիի, Մատայի եւ Իբրահիմովիչի հետ: Պետք չէ մոռանալ նաեւ Պոլ Պոգբային: «Ֆեյենորդի» դեմ վերոհիշյալ խաղը, իմ կարծիքով, այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած լավագույն հանդիպումն էր՝ բոլոր առումներով: Թե՛ ընտրված մեկնարկային կազմով, թե՛ ֆուտբոլիստների  գործողություններով: Բացի այդ, նշված ֆուտբոլիստներն ունեն ցանկացած վիճակին հարմարվելու յուրահատուկ ունակություն եւ, որ ամենակարեւորն է, ունեն ֆուտբոլային ինտելեկտ: Խաղերի ընթացքում նրանք կարող են միմյանց լրացնել: Ընդհանրապես, Մխիթարյան - Ռունի - Մատա եռյակն արագության, ֆիզիկական ուժի եւ տեխնիկայի յուրահատուկ համադրություն է:
[[gallery2]]
Ի՞նչ է սպասում Մխիթարյանին հետագայում

Մրցակցություն: Մեկնարկային կազմում հայտնվելու համար նա մրցակցելու է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի ֆուտբոլիստների հետ: Այդ իսկ պատճառով պետք է միշտ լինել զգոն եւ օգտագործել մարզչի կողմից հատկացված նույնիսկ ամենափոքր շանսը: «Բորուսիայում» խաղալու տարիներին նա այդ խնդիրը չուներ, բայց, միեւնույն է, միշտ պատրաստ էր եւ՛ ֆիզիկապես, եւ՛ հոգեպես: Իսկ Ժոզե Մոուրինյոյի թիմում խաղալու համար սրանք պարտադիր պայմաններ են:
[[gallery4]]
Անկախ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից, պետք չէ մոռանալ, որ ժոզե Մոուրինյոն հանդիսանում է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը, ով իր 15 տարվա մարզչական կարիերայի ընթացքում նվաճել է բազում տիտղոսներ եւ բազմաթիվ ֆուտբոլիստների հասցրել է իրենց խաղային կարիերայի գագաթնակետին: Հուսանք, որ Մխիթարյանը կհամալրի այդ ֆուտբոլիստների շարքը, եւ խոչընդոտներ այլեւս չեն լինի:

Միհրան Ալեքսանյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин подвел итоги фестиваля «Москва — на волне. Рыбная неделя»


Спорт в России и мире
Москва

Ученики школы №1354 одержали победу в финале Московской спартакиады молодежи допризывного возраста


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

17-летний россиянин Даниил Саркисян разгромил Форбса из США на юниорском «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве арестовали экс-замглавы Росприроднадзора Долматова из-за мошенничества





Путин в России и мире
Москва

Путин: Москва будет работать с любым президентом США


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко продемонстрировали сборку фюзеляжей МС-21 на Иркутском авиазаводе, Минск проявляет интерес в работе с ОАК




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пошел в атаку на Кличко. Госбюро расследований проводит обыски у заммэра Киева


Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Театр «Сказка» приглашает на грандиозное театральное шоу «Песни первых птиц»



Москва

Путин: России есть что предложить Китаю в военно-технической сфере

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net