Դեկտեմբերի 2-ին Երեւանում կկայանա աշխատանքի տոնավաճառ
Միջոցառումը բաղկացած է լինելու երկու մասից՝ սեմինարից եւ բուն տոնավաճառից։
Սեմինարը կսկսվի ժամը 14:00-ին «Պիկասո» դահլիճում, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Թենի Ավագյանը («Teach for Armenia»), Սամվել Գեւորգյանը («Quick Start», «Բի Էս Սի»), Զարուհի Նուրբեգյանը («Quick Start»)։
Բուն տոնավաճառը կսկսվի ժամը 16:00-ին «Մեծ» դահլիճում, ներկա կլինեն Ամերիաբանկի, Կոնվերսբանկի, Ինեկոբանկի, Պրոմեթեյ Բանկի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, IdeA հիմնադրամի, Ռոստելեկոմ Արմենիա, BetConstruct, Ginosi, Globbing, SEF, Teach for Armenia, JTI Armenia, PricewaterhouseCoopers, TotoGaming, AlphaPharm կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տոնավաճառի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ այս հղումով: