Անգլիայում շարունակում է անհասկանալի մնալ Մխիթարյանի չխաղալը
Անգլիական մի քանի կայքեր կրկին հրապարակումներ են արել՝ փորձելով հասկանալ, թե ինչու չի պորտուգալացին Մխիթարյանին ընդգրկում թիմի կազմում, որը «Բորուսիայից» հիանալի մարզավիճակում է տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:
Շաբաթներ են անցնում, սակայն հայ կիսապաշտպանը շարունակում է դուրս մնալ «Յունայթեդից»:
Երկրպագուները յուրաքանչյուր հանդիպումից հետո իրենց զայրույթն են արտահայտում Twitter-ի միկրոբլոգում արված գրառումներում:
Squawka Footall-ն օրինակ ներկայացրել է նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը, ինչն արժանացել է ֆուտբոլիստի «լայքին»: Լրագրողները ենթադրում են, որ այդ քայլով նա ցույց է տալիս, թե որան հուսալքված է նա: