«Նաիրի» կոնյակը ստացել է Գրան Պրի եւ ոսկե մեդալ
Մոսկվայում կայացած XX «Գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երեւանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի եւ ոսկե մեդալի:
Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի մոտ 300 անուն գինի եւ թունդ ալկոհոլային խմիչքներ՝ 16 երկրներից:
Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում:
«Նաիրի» կոնյակը արտադրվում է Երեւանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների տարբեր մրցույթներում: