Նալբանդյանն ու Պետդեպի պաշտոնյան քննարկել են ԼՂ խնդիրը
Մասնավորապես, նրանք խոսել են Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն մասին, նշել են ՀՀ ԱԳՆ-ում։
Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր են փոխանակել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: