Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ վիզային ռեժիմը վերացվել է
Լրագրողների հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ եւս երեք համաձայնագիր է ստորագրվել զբոսաշրջության, կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Անդրեյ Գալբուրն էլ արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպումը: Նա տեղեկացրել է, որ համագործակցության զարգացման համար մի շարք ծրագրեր են նախանշվել: