Ադրբեջանը չի մասնակցի ԱլԳ երեւանյան հանդիպմանը
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը չի մասնակցի նոյեմբերի 17-ին Երեւանում նախատեսված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը:
Այս մասին Մեդիամաքսին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Արեւելյան գործընկերության անդամ բոլոր երկրներին Հայաստանի կողմից հրավերներ ուղարկվել են: Ադրբեջանը հրաժարվել է հանդիպմանը մասնակցելուց»,-տեղեկացրել է Տիգրան Բալայանը:
Արեւելյան գործընկերության երկրներն են՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկարինա, Մոլդովա, Բելառուս: