Վաղը Երեւան կայցելեն Արեւելյան գործընկերության ԱԳ ղեկավարները
ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպմանը կմասնակցեն Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
Երեւան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեդիամաքսը նշում է, որ վերջին անգամ Հայաստանը Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցելու որոշումից մի քանի օր անց: