Հենրիխ Մխիթարյան. Ֆանտաստիկ խաղ ստացվեց, մեր հանդերձարանը ցնծում էր
Հանդերձարանը ցնծում էր, շատ ուրախացանք, 3 տարի պաշտոնական խաղերում հաղթանակ չէինք տարել: Այս հաղթանակը մեզ համար շատ կարեւոր էր եւ ընտրական փուլում, եւ մեր հետագա վերելքի համար:
Պարզապես ֆանտաստիկ հանդիպում ստացվեց: Երեւի ոչ մեկ չէր հավատում, որ 0:2 հաշվով պատվելիս կկարողանանք նման արդյունքի հասնել:
Երկրորդ խաղակեսում մեր մեջ ուժ գտանք ու ամեն ինչ արեցինք կորցրածը հետ բերելու համար: Փորձեցինք սխալներն ուղղել ու անել այն, ինչ չէր ստացվում առաջին խաղակեսում:
Արթուր Պետրոսյանը 4-5 օրում շատ մեծ աշխատանք կատարեց մեզ հետ, նա կերպարանափոխեց թիմը: Շատ հարձակվողական ու գրագետ ֆուտբոլ ցույց տվեցինք: Կարողացանք խաղը բեկել ու 3:2 հաշվով հաղթել:
Ֆիզիկապես դժվար էր ինձ համար խաղալ, բայց կարեւորը ցանկությունն էր: Փորձում էի մինչեւ վերջ պայքարել, չէի կարող թիմին ճանապարհի կեսին թողնել: