Հայ ջրացատկորդները կմասնակցեն երիտասարդների ԱԱ-ին
Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը Mediamax Sport-ին ասել է, որ մասնակցելու են Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները:
«Մրցավայր ենք մեկնլու նոյեմբերի 27-ին: Նախատեսում եմ, որ տղաները հանդես գան ոստնակացատկում, որը մեր հիմնական ձեւը չէ: Պարզապես դա կօգնի մրցումային պրոցեսի մեջ մտնել»,- նշել է մարզիչը:
Իսկ Հարությունյան եղբայրների հիմական ելույթը կլինի դեկտեմբերի 4-ին, նրանք կմասնակցեն աշտարակացատկի մրցումներին: