Բուքմեյքերները Հայաստան-Մոնտենեգրո խաղում հավատում են հյուրերին
Երեւանում հայ ֆուտբոլիստների մրցակիցը Մոնտենեգրոյի ընտրանին է: Աշխարհի առաջնության ընտրական E խմբում Լյուբիշա Տումբակովիչի սաները 7 միավորով գլխավորում են աղյուսակը, իսկ հայերն առանց միավորի վերջին տեղում են:
Բուքմեյքերները հավատում են հենց Մոնտենեգրոյին, որի հաղթելու գործակիցը 2,17 է: Արթուր Պետրոսյանի թիմի հաղթելու հնարավորությունը գնահատվում է 3,57, իսկ ոչ-ոքին՝ 3,20:
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը կայանալու է այսօր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, սկիզբը ժամը 21:00-ին է: