Սարգսյանն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը:
Կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը: