Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Ноябрь
2016

Ընթերցող-գրող կապը վերգտնելու հրամայականը

0
Ընթերցող-գրող կապը վերգտնելու հրամայականը

ՀՀ մշակույթի նախարար նշանակվելուց հետո Արմեն Ամիրյանը բազմիցս նշել է, որ իր եւ նախարարության առաջին գործը լինելու է գրահրատարակչական ոլորտի կարգավորումը, գրախանութներում եւ գրադարաններում ընտանեկան ժամանցի կենտրոնների հիմնումը:

Մեդիամաքսը նախարարի մտադրությունների շուրջ զրուցել է ոլորտին առնչվող փորձագետների հետ:

Ինչ է ասել նախարարը
[[gallery1]]
Կառավարության` սեպտեմբերի 29-ի նիստից հետո Արմեն Ամիրյանն ասել է.

«Առաջնահերթ խնդիրը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլն է, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոններ։ Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը»:

Ինչպես են մեկնաբանում նախարարությունում

Թե ինչ նկատի ուներ Արմեն Ամիրյանը գրահրատարակչական ոլորտի կարգավորում ասելով, փորձեցինք պարզել նախարարությունից: Մեր հարցմանը գերատեսչությունը պատասխանեց հետեւյալ կարպ.

«Գրահրատարակչական ոլորտին որպես հնարավոր օժանդակություն ներկայումս քննարկվում են նոր ռեսուրսների ներգրավման միջոցներ, որոնց թվում կարող են լինել եւ նախարարության ենթակայության կազմակերպությունների որոշակի տարածքների տրամադրումը եւ մասնավոր գրավաճառների ու հրատարակիչների համար ներդրողների ներգրավումը:

Միաժամանակ, արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ գրադարաններում ինտելեկտուալ-ժամանցային կենտրոններ ստեղծելու, գիրքն ընթերցողին էլ ավելի մոտեցնելու, գրադարանները ընտանեկան ժամանցի հետաքրքիր կենտրոններ դարձնելու ծրագրեր, որոնց այս պահին ուսումնասիրվում են»:

Պաշտոնական գրությունում այդպես էլ անպատասխան մնաց հրատարակիչներին հարկային հնարավոր արտոնություն տրամադրելու հնարավորության մասին մեր հարցադրումը:

Ինչ են կարծում հրատարակիչներն ու գրողները
[[gallery2]]
«Դարակ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Գասպարյանն ասում է, որ պետության ամենամեծ խնդիրն այսօր գրքի կարեւորությունն ընդգծելն է:

«Յուրաքանչյուր գրքի ծնունդ պետք է տոն լինի ընթերցողի համար: Շնորհանդեսների, թարգմանական մրցույթների, օլիմպիադաների, էսսեների, դպրոցական շարադրությունների միջոցով է պետք սկսել գրահրատարակչական ոլորտի աշխուժացումը: Հայ գրողների գրքերը տպվում են առավելագույնը 500 օրինակով, նման տպաքանակի դեպքում խելագարություն է մտածել որեւէ եկամտի մասին: Հայ ժամանակակից շատ գրողներ այսօր առաջին հերթին բնավ եկամտի մասին չեն մտածում: Հարկային արտոնություններն ու այլ ֆինանսական խնդիրների այսօր երկրորդական տեղում են: Հայ գրողն այսօր ինչ-որ իմաստով ճնշված է, ընթերցող-գրող կապը մի տեղ կտրվել է»,- նշում է Արմեն Գասպարյանը:
[[gallery3]]
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն էլ նկատում է, որ գրադարանը նախարարից կամ նախարարությունից որեւէ կոնկրետ առաջարկ չի ստացել:

«Նման ծրագրերի համար լուրջ ներդրումներ են պահանջվում, աշխատանքային հսկա ներուժ է պետք: Բայց առաջնային լուծելու բազմաթիվ այլ հարցեր կան: Գրադարաններն այսօր առաջին հերթին պետք է համալրվեն նոր գրքերով: Մեր գրադարանն իր համեստ միջոցներով է գնում նոր գրքեր, շատ քիչ գրքեր են տրամադրում հրատարակիչները: Չնայած դրան` ընթերցողների պակաս Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը չունի, ամեն օր մի քանի դպրոցների աշակերտներ են գալիս խմբերով, առանձին-առանձին: Իսկ մասնավորին ներգրավելու փորձեր մեր կողմից մինչ այս էլ եղել են, բայց ներդրողներ չեն գտնվել»,- նշում է Ռուզան Տոնոյանը:
[[gallery4]]
«Մետրո» գրախանութի հիմնադիր, գրող Սարգիս Հովսեփյանն ընդգծում է, որ գիրքն այսօր առաջին անհրաժեշտության ապրանք չէ:

«Գրախանութները գրքի ինքնարժեքի վրա շատ փոքր վրադիր են դնում` 25-30 տոկոս, որպեսզի կարողանան գինը շատ չբարձրացնելով վճարեն տարածքի վարձակալության գումարն ու հարկերը: Գրախանութներում չեք տեսնի 50-70 տոկոսանոց զեղչեր: Քանի դեռ բնակչության կենսամակարդակը ցածր է, երկրում աղքատություն է, գիրքը մնալու է ստվերում ու դա բնական է: Այսօր ոչ մի արտոնություն չկա գրախանութների, հրատարակիչների համար: Գիրքը հարկվում է ԱԱՀ-ով այնպես, ինչպես մթերքն ու հագուստը: Արտաքին գովազդի համար վճարում եմ նույնքան, որքան մյուս խանութները, հարկվում եմ շրջանառության հարկով, նոր գրախանութ բացելիս որեւէ արտոնությունից չեմ օգտվում: Եթե հացն ու շաքարը բնակչության մեծ մասի համար թանկ է, գիրքը չի կարող թանկ չլինել: Շատերի համար այսօր շռայլություն է 3000-4000 դրամ ամսական հատկացնել գիրք գնելուն: Այնպես, որ գրախանութներում ու գրադարաններում սրճարաններ ու ատրակցիոններ բացելու փոխարեն պետք է զբաղվել մարդկանց կենսամակարդակի բարձրացմամբ»,- ասում է Սարգիս Հովսեփյանը:
[[gallery5]]
Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը կարծում է, որ գրահրատարակչական ոլորտի խնդիրներն այսօր չափազանց շատ են:

«Անընդհատ փորձեր են արվում գտնելու լուծումներ (գրքի տպագրության, հրատարակչական զեղծարարությունների, տպագրական որակի, ընթերցողի «պահպանման» եւ «բազմացման» եւ շատ այլ կարեւոր օղակներում, սակայն համառորեն բացակայում կամ անտեսվում է մի օղակ: Հրատարակիչը պայքարում է քիչ հարկերի, ընթերցողը՝ որակյալ տպագրված գրքի համար, իսկ թե գրողը ինչպես կամ ինչ պայմաններում է գրում, ինչքան է վարձատրվում, առհասարակ, մի քանի տասնյակ ընթերցողների համակրանք կամ հակակրանքը շահելուց բացի ի՞նչ է ձեռք բերում: Թերեւս ոչինչ: Եվ գրողի, հատկապես՝ բանաստեղծի աշխատանքը շարունակում է մնալ դեռեւս սովետական ժամանակներից մնացած ժառանգության՝ հոբբիի տաբուավորված տարածքում»,- ասում է բանաստեղծը:

Անդրադառնալով գրական ժամանցի վայրերի ստեղծման առաջարկին՝ Հասմիկ Սիմոնյանն ասում է, որ վաղուց եկել է գրախանութների՝ այդ կերպ հանրայնացման ժամանակը:

«Ընդ որում, կարծում եմ՝ առաջնահերթությունը պետք է այս դեպքում ոչ թե Երեւանին տալ, այլ մարզերին, որտեղ երիտասարդությունը նոր հրատարակված գիրք կարդալու ցանկություն ունի, բայց գնելու՝ ոչ, երեխաներն ուզում են կարդալ, ծնողները գնողունակ չեն, բացի այդ ժամանցի վայրերը կա՛մ բացակայում են, կա՛մ սուղ են»,- նշում է բանաստեղծը:

Սուրեն Ստեփանյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская


Спорт в России и мире
Москва

Баскетболисты из Лобни завоевали золото на турнире Moscow Open


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев вышел в 1/8 финала «Ролан Гаррос» — 2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В хороших общих ИИ жизнь и спасение человечества. Если правильно применять.





Путин в России и мире
Москва

LIVE: Путин проводит встречу с постоянными членами Совбеза России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

Студенты Академии Игоря Крутого раскрыли свои таланты



Москва

Более 2,5 тыс человек вышли на старт велозаезда Gran Fondo в Волоколамске

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net