Միքայել Արամյանցի՝ Ախթալայի առանձնատունը կվերականգնվի
«Առանձնատունը 2013թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ընդգրկվել է «Նորահայտ պատմության եւ մշակույթի հուշարձաններ» ցանկում, սակայն, սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետեւանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարել է մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրն ու ներկայացնել լուծման վերաբերյալ առաջարկություններ:
«Իրականում այդ առանձնատունը կարող է շատ գրավիչ զբոսաշրջային վայր լինել, որի ուղղությամբ, կարծում եմ՝ մենք անպայման պետք է ցուցաբերենք մեր վերաբերմունքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: