Արդարադատության նախարարության կազմը կկրճատվի
«Կվերացվեն արդարադատության նախարարության կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների եւ կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած ոչ առեւտրային կազմակերպությունների վերահսկողության գործունեության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը կվերապահվի Պետական եկամուտների կոմիտեին»,- ասել է վարչապետը:
Նրա փոխանցմամբˋ արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ կատարման համար անհրաժեշտ վերահսկողության գործընթացն էլ կվերապահվի արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայությանը: