Վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը
Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ:
Նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը եւ ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ:
Հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին 2013թ. մայիսին: