Արցախի նախագահը գոհ է զորավարժության արդյունքներից
«Ողջ հայությունը հպարտանում է մեր քաջարի զինվորներով, ովքեր իրենց ամենօրյա համեստ ու խիզախ կեցվածքով պատվով իրականացնում են հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով կասեցնել թշնամու ցանկացած ոտնձգություն»,- ասել է Արցախի նախագահը:
Բակո Սահակյանի խոսքով` ՊԲ բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից անհրաժեշտ հետեւություններ կանեն եւ կիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:
Արցախի նախագահն արժեքավոր նվերներ է հանձնել զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած զինծառայողներին: