Հայտնի են Կարապետյանների հուշամրցաշարի բոլոր հաղթողները
Բացի հայ ըմբիշներից մրցաշարում հանդես են եկել նաեւ Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ:
Իրենց քաշային կարգերում հավասարը չեն ունեցել ու ոսկե մեդալակիրներ են դարձել Շմավոն Թեւանյանը (42 կգ), Առաքել Մովսեսյանը (46 կգ), Հունան Մանվելյանը (50 կգ), Դավիթ Գրիգորյանը (54 կգ), Արմեն Պետրոսյան (58 կգ), Գրիգոր Ներսիսյանը (63 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ), Իլյա Շեւաձեն (76կգ), Սերգեյ Սարգսյանը (85 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ):
Այս արդյունքներով էլ ազատ ոճի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը կկազմավորի թիմը, որը կնախապատրաստվի հաջորդ մրցաշրջանին: