Նալբանդյանն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ խնդիրը
ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրել է առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում։
Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանն առնչվող հարցեր։