Մելքումյանը Բավարիայում առաջատարներից հետ է կես միավորով
Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Ազարովի (Բելառուս) հետ: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4,5 միավոր ու երկու առաջատարից հետ է մնում կես միավորով:
Այսօր Մելքումյանի մրցակիցը լինելու է Խորվաթիան ներկայացնող Անտե Սարիչը:
Այս տարի Բավարիայի բաց առաջնությանը մասնակցում են շուրջ 500 շախմատիստ, որոնց թվում`28 գրոսմայստեր եւ 12 միջազգային վարպետ: