2017-ին Grand Chess Tour-ի մրցաշարերի քանակը կարող է ավելանալ
Այս տարի դրանք կայացել են Փարիզում, Լյովենում, Սենթ-Լուսիում, իսկ վերջինը հյուրընկալելու է Լոնդոնը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը:
Փարիզում ու Լյովենում անցկացվում են արագ շախմատի մրցումները, մյուս 2 քաղաքներում էլ՝ դասական պարտիաները:
Մրցաշարերի քանակը կարող է ավելանալ: Այս մասին կազմակերպիչները կհայտարարեն լոնդոնյան մրցաշարից հետո: Այնտեղ հանդես է գալու նաեւ Լեւոն Արոնյանը: